Իսրայելի բարձր դատարանը մերժել է Բաքվին զենքի վաճառքն արգելող պետիցիան. Դրանցով գրոհի ապացույցներ չկան![]() 13 հոկտեմբերի 2020 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի արդարադատության բարձրագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը և այդ հարցով դատական լսումներ նշանակելը՝ դրանցով Հայաստանի դեմ ռազմական հանցագործություններ անելու ապացույցների պակասի պատճառով։ Ըստ The Jerusalem Post-ի՝ դատական որոշումը չի բացառում ևս մեկ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը, առավել համապարփակ ապացույցներով։ Միջնորդությունը կազմել է ակտիվիստ Էլի Ջոզեֆը, որն այդ հարցով հացադուլ է հայտարարել։ Նա հավաքել է վկայություններ, որոնք փաստում են՝ Ադրբեջանի զինանոցի 60%-ն իսրայելական զենքեր են։ Նա նաև կցել է Amnesty International-ի զեկույցները, որոնք ապացուցում են՝ Ադրբեջանը հայերին սպանելու նպատակով իսրայելական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում։ Դատավոր Յոսեֆ Էլրոնի տեսակետով՝ ներկայացված փաստերից գրեթե ոչ մեկը չեն ապացուցում, որ դրանք օգտագործվում են պատերազմում հարձակողական, և ոչ թե միայն պաշտպանական նպատակներով, և չեն բացառում հնարավորությունը, որ դրանք պահվում են պահեստներում։ Ադրբեջանի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի պարկի հիմնական մատակարարը Իսրայելն է։ Բացի ԱԹՍ-ներից, Իսրայելը Ադրբեջանին մատակարարում է նաև այլ զենքեր, այդ թվում` LORA հրթիռային համակարգեր` օպերատիվ-մարտավարական հրթիռներով։ Միայն 2012 թվականին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն Իսրայելի հետ $1.6 մլրդ-ի զենքի գնման պայամանգիր է կնքել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |