Իրանում Ադրբեջանի ԶՈւ-ին պատկանող Harop ԱԹՍ-ի բեկորներ են ընկել13 հոկտեմբերի 2020 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Իրանի տարածքում ադրբեջանական զինուժին պատկանող իսրայելյան արտադրության IAI Harop տիպի անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել։ Ըստ ԶԼՄ-ների` կամիկաձե անօդաչու սարքը խոցվել է հոկտեմբերի 13-ին Իրանի հետ սահմանին այդ երկրի ՀՕՊ ուժերի կողմից։ Բեկորներն ընկել են Իրանի տարածքում։ Դրոնի մարտական հատվածը չի պայթել։ ԱԹՍ-ի բեկորներից երևում է, որ դա հենց իսրայելյան արտադրության IAI Harop տիպի ԱԹՍ է, որոնք կան ադրբեջանական բանակի զինանոցում։ Ավելի վաղ ՀՀ-ն հետ է կանչել Իսրայելից իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ այդ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով, որը հետագայում օգտագործվում է հայերի, այդ թվում Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Արցախում Ադրբեջանի սանաձազերծած պատերազմի հետևանքով արկեր էին ընկել ու հրթիռային հարվածներ էին հասցվել նաև Իրանի հետ սահմանին։ Իրանի փոխոստիկանապետ Քասեմ Ռեզային հայտնել էր, որ Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրել Արցախում մարտական գործողությունների հեևանքով Իրանի տարածքում ընկած արկերի համար։ Հոկտեմբերի 1-ին Իրանի Խոդաֆարին գավառում ընկած ադրբեջանական արկից 6-ամյա երեխա էր վիրավորվել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՔԿ․ Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով Նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ |