Փորձագետ․ Ադրբեջանցիների կորուստների ցանկում 619 չհայտարարված անուն կա

Փորձագետ․ Ադրբեջանցիների կորուստների ցանկում 619 չհայտարարված անուն կա

PanARMENIAN.Net - Փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ադրբեջանի Զինված ուժերի չհայտարարած, բայց բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնաբերված կորուստերի անվանացուցակի 5-րդ մասը, որտեղ առայժմ 619 անուն կա, մոտ 60 անուն դեռ մշակվում է։

«Ներկայացնում ենք Ադրբեջանի զինված ուժերի չհայտարարված կորուստների ցուցակի հինգերորդ մասը: Մինչ օրս հնարավոր է եղել հայտնաբերել 619 սպանվածի վերաբերյալ տվյալներ: Եվս 60 սպանվածի տվյալները մշակման փուլում են»,- գրել է նա։

Հովհաննիսյանը նշել է, որ ցուցակի 6-րդ մասը հրապարակվելու է հոկտեմբերրի 13-ի երեկոյան։

Հոկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ, հայկական կողմի հաշվարկով, ադրբեջանական կողմի կորուստները 4900 զինծառայող է կազմում, այդ թվում ՝ վարձկաններ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---