ՏՄՊՊՀ-ի հորդորը՝ զերծ մնալ ծաղկի գները բարձրացնելուց

ՏՄՊՊՀ-ի հորդորը՝ զերծ մնալ ծաղկի գները բարձրացնելուց

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով պատերազմական դրությունը և խնդրի բարոյական կողմը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարողներին միասնականություն դրսևորել և զերծ մնալ ծաղիկների գների բարձրացումներից։

ՏՄՊՊՀ-ն սոցցանցային հրապարակումներից հետո ուսումնասիրություն է իրականացրել շուկայում՝ արձանագրելով, որ այն մրցակցային է, և չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, հետևաբար իրենք իրավասու չեն օրենքով սահմանված կարգով վարույթ հարուցել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---