Դատախազությունը մերժել է Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու Մարուքյանի առաջարկը15 հոկտեմբերի 2020 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը մերժել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանվարումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ։ Պատգամավորն առաջարկը գլխավոր դատախազին էր ուղարկել սեպտեմբերի 28-ին՝ ելնելով երկրում իրավիճակի կտրուկ փոփոխությունից։ Մարուքյանի խոսքով` Ծառուկյանն իր կողմից տիրապետվող ռեսուրսներով և միջազգային կապերով կարող է իր ներդրումն ունենալ թիկունքի ամրացման և այլ ուղղություններով աշխատանքներում։ Հոկտեմբերի 7-ին նույնպես Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասով վերաքննիչ բողոքը մերժվել էր։ Ծառուկյանին կալանավորելու որոշումը դատարանը կայացրել է սեպտեմբերի 25-ին։ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Ծառուկյանի առանձնատանը, ավելի ուշ նրա դեմ 3 քրգործ էր հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար |