ԼՂ մարտերի հետևանքները՝ Իրանում․ 50-ից ավելի արկ, մի քանի ԱԹՍ, 2 վիրավոր քաղաքացի

ԼՂ մարտերի հետևանքները՝ Իրանում․ 50-ից ավելի արկ, մի քանի ԱԹՍ, 2 վիրավոր քաղաքացի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի հետ սահմանակից իրանական Խոդա Աֆարին շրջանում մինչև տասն արկ էր ընկել, մեկ մարդ տուժել էր։ Համացանցում է հայտնվել տեսանյութ, որն արվել է արկերից մեկի՝ տան վրա ընկնելու ժամանակ։

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սադի Հաթիբզադեն հայտարարել էր, որ Թեհրանը կարձագանքի, եթե Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում Իրանի տարածքում կրկին արկեր ընկնեն։

Ըստ տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ծավալումից ի վեր Իրանի տարածքում ավելի քան 50 արկ է ընկել, հայտնաբերվել են նաև Ադրբեջանին պատկանող իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի մնացորդներ։

Ավելի վաղ ՀՀ-ն հետ է կանչել Իսրայելից իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ այդ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով, որը հետագայում օգտագործվում է հայերի, այդ թվում Արցախի խաղաղ բնակչության դեմ։

Արցախում Ադրբեջանի սանաձազերծած պատերազմի հետևանքով արկեր էին ընկել ու հրթիռային հարվածներ էին հասցվել նաև Իրանի հետ սահմանին։ Իրանի փոխոստիկանապետ Քասեմ Ռեզային հայտնել էր, որ Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրել Արցախում մարտական գործողությունների հեևանքով Իրանի տարածքում ընկած արկերի համար։ Հոկտեմբերի 1-ին Իրանի Խոդաֆարին գավառում ընկած ադրբեջանական արկից 6-ամյա երեխա էր վիրավորվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---