Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքի հանդեպ էմբարգոյին բախվել է նաև հայտնի Mango բրենդը![]() 18 հոկտեմբերի 2020 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Իսպանական խոշոր Mango նորաձևության ընկերությունը, որն արտադրություն ունի նաև Թուրքիայում, վերանայում է իր թուրք մատակարարներին՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից իջեցված ոչ պաշտոնական էմբարգոյի պատճառով։ Middle East Eye-ի փոխանցմամբ` Mango-ի աշխատակիցը թուրք մատակարարներին հայտնել է, որ Սաուդյան Արաբիան արգելել է Թուրքիայում արտադրված բոլոր տեսակի ապրանքների ներմուծումը։ Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Ըստ ԶԼՄ-ների՝ 2019-ին երկիրը ոչ պաշտոնական արգելք է դրել թուրքական ապրանքների վրա։ Վերջերս սաուդացիներն իրենց սահմանային անցակետերում պահել են հարյուրավոր թուրքական բեռնատարներ և Թուրքիայից հազարավոր փաթեթներ՝ օդանավակայաններում: Բեռնատարներին երկիր թույլատրվել է մտնել միայն թուրք դիվանագետների միջամտությունից հետո: Երբ 2017-ին Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը խզեց կապերը հարևան Քաթարի հետ, Անկարան աջակցեց Դոհային տնտեսական և ռազմական հարցերով: Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները չեն փայլում նաև այն բանից հետո, երբ Ստամբուլում անհետացավ և սպանվեց սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |