Վավերացվել է ՀԱՊԿ պետություններին ռազմատեխնիկական աջակցության վերաբերյալ արձանագրությունը20 փետրվարի 2009 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Դաշնային Խորհուրդը վավերացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին ռազմատեխնիկական աջակցության մեխանիզմների մասին արձանագրությունը: ԴԽ ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահ Վադիմ Գուստովը հաղորդել է, որ փաստաթուղթը նախատեսում է անհատույց կամ արտոնյալ կարգով ռազմական նշանակության արտադրանք տրամադրել Կողմի կամ Կողմերի զինված ուժերի մարտունակության աջակցման ու վերականգնման համար` սպառնալիքի առաջացման դեպքում, կամ այն դեպքում, երբ Կողմն օգտագործում է ինքնապաշտպանության իրավունքը ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն: Այդ ցանկին են վերաբերում նաեւ այն դեպքերը, երբ Կողմը ահաբեկչության կամ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող գործողությունների օբյեկտ է դարձել: Ռազմական նշանակության արտադրանքի թվին Արձանագրությունը դասում է սպառազինությունը, տեխնիկան, փաստաթղթերը, մտավոր գործունեության աշխատանքները, ծառայությունները, արդյունքները, այդ թվում դրանց բացառիկ իրավունքներն, ինչպես նաեւ ռազմատեխնիկական ոլորտին վերաբերող տեղեկատվությունը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |