Երևանում $15 մլն-ի նոր հիվանդանոց կկառուցվի

Երևանում $15 մլն-ի նոր հիվանդանոց կկառուցվի

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու որոշմամբ՝ Հրաչյա Ներսիսյան 10ա հասցեում գտնվող հողային տարածքի նպատակային նշանակությունը փոխվել է, այդ տարածքում հիվանդանոցի կառուցման համար մոտ $15 մլն-ի մասնավոր ներդրում կարվի։

Նախատեսվում է ստեղծել մոտ 450 աշխատատեղ։

«Հր. Ներսիսյան փողոցի վրա «Էլաս» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 8744 քմ հողատարածքի նշանակությունը` «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների» հողերի կատեգորիայից կփոխադրվի «բնակավայրերի» հողերի կատեգորիա: Դրանից հետո ընկերությունը $15 մլն-ի ներդրում կանի և հիվանդանոց կկառուցի»,- ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը։

Որոշումն ընդունվել է միաձայն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---