ՀՅԴ-ն նորից մերժել է «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը

ՀՅԴ-ն նորից մերժել է «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը

PanARMENIAN.Net - ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ կուսակցության համար շարունակում է անընդունելի մնալ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։

«Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման հակամարտության լուծման որևէ տարբերակ։ Դաշնակցության համար անընդունելի է հարցի փուլային լուծման շրջանառվող որևէ տարբերակ», - նշել է Սաղաթելյանը՝ ասելով, որ այս պատերազմում չհաղթելու իրավունք չկա։

Սաղաթելյանի խոսքով՝ սեղանին պետության գոյության հարցն է, պետք է բեկում մտցնել ռազմաճակատում ու գնալ դեպի հաղթանակ, այլ տարբերակ պարզապես չկա։

Ավելի վաղ 13 կուսակցություն, այդ թվում՝ ՀՅԴ-ն, համատեղ դիմել էին ՀՀ կառավարությանը և պահանջել հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---