ՊԵԿ․ Կատարեք դրոշմանիշային վճարի գծով առկա պարտավորությունները

ՊԵԿ․ Կատարեք դրոշմանիշային վճարի գծով առկա պարտավորությունները

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով առկա պարտավորությունները, հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն։

ՊԵԿ-ը նման հորդոր է արել՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը և հայտարարված ռազմական դրությունը։

Կառույցից նշել են, որ տվյալների համաձայն՝ բազմաթիվ հարկ վճարողներ ունեն դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ։

ՊԵԿ-ից հիշեցնում են, որ դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով և չափով պետբյուջե վճարվող պարտադիր վճար է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---