Ամերիկյան 2 լոբբիստական ընկերություն խզել է կապերը Բաքվի հետ

Ամերիկյան 2 լոբբիստական ընկերություն խզել է կապերը Բաքվի հետ

PanARMENIAN.Net - Ամերիկյան The Livingston Group լոբբիստական և DLA Piper իրավաբանական ընկերությունները խզել են կապերն Ադրբեջանի հետ։

Ըստ Foreign Lobby-ի՝ հոկտեմբերի 13-ին Livingston Group-ը դադարեցրել է իր գրանցումը որպես Ադրբեջանի օտարերկրյա ներկայացուցիչ, իսկ DLA Piper-ը հոկտեմբերի 16-ին խզել է պայմանագիրն Ադրբեջանի պետական երկաթուղային օպերատորի հետ։

DLA Piper-ի պայմանագիրն ուղիղ կապված էր ադրբեջանական նավթի տեղափոխման հարցերի և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սանկցիաները շրջանցելու փորձերի հետ։

Ավելի վաղ ԱՄՆ-ում հայկական համայնքը արշավ է սկսել՝ թիրախավորելով Բաքվի համար աշխատող լոբբինգի և PR ընկերություններին, որպեսզի նրանք հրաժարվեն Ադրբեջանի «արյունոտ փողերից»։

Մինչ այս Բաքուն ԱՄՆ-ում օգտվում էր լոբբիստական 6 ընկերության ծառայությունից։ 2019-ին երկիրը լոբբինգի վրա ծախսել է $1․3 միլիոն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

Կարդացեք նաև՝ Ինչպես է ադրբեջանական լոբբիստական ցանցը Վաշինգտոնում առաջ տանում ԼՂ հարցով Բաքվի դիրքորոշումը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---