ԱՆ-ն հորդորում է ռիսկային խմբերին պատվաստվել սեզոնային գրիպի դեմ

ԱՆ-ն հորդորում է ռիսկային խմբերին պատվաստվել սեզոնային գրիպի դեմ

PanARMENIAN.Net - Գրիպով չհիվանդանալու կամ դրա բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս պատվաստվել սեզոնային գրիպի դեմ։ Առաջնահերթությունը տրվելու է ռիսկի խմբերում գտնվող անձանց։

Ռիսկի խմբում են 6 ամսականից մինչև 5 տարեկանները, 65 տարեկանից բարձր անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողները, բուժաշխատողները, զորակոչի ենթակա անձինք, խնամքի փակ կազմակերպություններում գտնվող մարդիկ, հոգեկան առողջության կենտրոններում գտնվողները և սպասարկող անձնակազմը։

Պատվաստվելու համար պետք է դիմել հաշվառման պոլիկլինիկա:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը չի պաշտպանում կորոնավիրուսից կամ այլ սուր շնչառական վարակներից: Այն պաշտպանում է տվյալ սեզոնի ընթացքում առավել տարածված գրիպի ենթատեսակներից: Պատվաստումն արվում է ցանկության դեպքում, անվճար սկզբունքով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---