Թուրքական լիրան նոր հակառեկորդներ է գրանցում![]() 23 հոկտեմբերի 2020 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքական լիրան շարունակում է ընկնել։ Ըստ Bloomberg-ի` հոկտեմբերի 22-ին այն հասել է 1 դոլարի դիմաց աննախադեպ 7․97-ի։ Պատճառներից մեկը Թուրքիայի Կենտրոնական բանկի քաղաքականությունն է, ըստ որի` դրամատան հաշվարկային տոկոսադրույքը մնալու է անփոփոխ։ Ըստ գործակալության՝ փոխարժեքի արժեզրկումը կապված է նաև մտահոգությունների հետ, Անկարան կարող է ներքաշվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ։ Ավելի վաղ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտաշխատող, առաջատար տնտեսագետ Ստեֆան Հանկեն հաշվարկել էր, որ մի տարում Թուրքիայում սպասվում է 38.97%-ի գնաճ: Ավելի վաղ թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային նվազագույն ցուցանիշ էր գրանցել՝ հասնելով 1 դոլարի դիմաց 7․95 լիրայի. լիրայի անկման միտումը շարունակվում է: Վերլուծաբանները կանխատեսում են, որ այն անգամ կարող է հասնել աննախադաեպ 8.5 ցուցանիշի: Ըստ նրանց՝ լիրան արժեզրկում է Թուրքիայի նախագահի ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև նրա ունեցած վերահսկողությունը Թուրքիայի Կենտրոնական բանկի նկատմամբ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |