Համացանցում 8 հայ ռազմագերու տեսանյութ է տարածվում. ՄԻՊ-ին հայտնի է նրանց ինքնությունը

Համացանցում 8 հայ ռազմագերու տեսանյութ է տարածվում. ՄԻՊ-ին հայտնի է նրանց ինքնությունը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հայտնի է ադրբեջանցիների նկարահանած տեսանյութում երևացող 8 հայ ռազմագերու ինքնությունը։ Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՄԻՊ մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը` նշելով, որ կապի մեջ են նրանց բոլորի ընտանիքների հետ։

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հայտնված տեսանյութերից մեկում ադրբեջանցի զինծառայողները ստիպում են հայկական բանակի համազգեստով 8 հայ տղամարդու կրկնել «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Նրանցից մեկը, ենթադրաբար հենց վնասվածքի պատճառով, ոտքի վրա դժվարությամբ էր կանգնում։

Հայտնի է, որ Ադրբեջանում հիվանդանոցում էր գտնվում նաև երեք հայ զինծառայող՝ Արեգ Սարգսյանը, Նարեկ Ամիրջանյանը և Ալբերտ Միքայելյանը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել էին նրանց: Հայ մեկ այլ զինծառայող էլ, ում ինքնությունը նույնպես հայտնի է ՄԻՊ-ին, երևում է առանձին տեսանյութում, որտեղ նրան հարվածում են և կրկին ստիպում կրկնել թելադրված արտահայտություններ։

Բացի այդ, հոկտեմբերի 7-ին նաև Ազնիվ Բաղդասարյան անունով հայ կին է գերեվարվել։ Գերու կարգավիճակ ունեցող ևս երկու խաղաղ բնակչի ադրբեջանցի դիվերսանտները Արցախի Հադրութ քաղաքում գնդակահարել էին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---