Զոհվել է նախկին պատգամավոր Դավիթ Մաթևոսյանը

Զոհվել է նախկին պատգամավոր Դավիթ Մաթևոսյանը

PanARMENIAN.Net - Ռազմաճակատում զոհվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Մաթևոսյանը:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա դուստրը՝ Հերմինե Մաթևոսյանը:

«Հայրս, որ իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ Հայաստանի կերտմանը, զոհվեց հանուն Հայաստանի»,- գրել է նա:

Արցախում զոհվել էր նաև ԲՀԿ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---