Էրդողան․ Մակրոնը հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի24 հոկտեմբերի 2020 - 20:14 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակորնին՝ իսլամի մասին իր արտահայտությունների համար, ու հայտարարել, թե վերջինս հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի, փոխանցում է Lenta.ru-ն։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ Ֆրանսիայի ղեկավարն անհամապատասխան վերաբերմունք է ցույց տալիս իր երկրում ապրող միլիոնավոր բնակիչների հանդեպ, որոնք այլ դավանանք ունեն։ «Մակրոնը հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի»,- ասել է Էրդողանը։ Հոկտեմբերի 16-ին Փարիզում 18-ամյա երիտասարդը սպանել էր ուսուցչին՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու պատճառով։ Մարդասպանը հրապարակել էր ուսուցչի գլխատված լուսանկարն ու, դիմելով Ֆրանսիայի նախագահին, հայտարարել, որ մահապատժի է ենթարկել ուսուցչին, ով համարձակվել էր ծաղրել Մուհամեդ մարգարեին։ Մակրոնը ֆրանսիացի ուսուցչին գլխատելու դեպքն ահաբեկչություն էր անվանել ու հայտարարել, որ «նա սովորեցրել է երեխաներին խոսքի ազատություն, հավատալու կամ չհավատալու ազատություն»։ Ուսուցչի գլխատման դեպքով Ֆրանսիայում 4 մարդ է բերման ենթարկվել՝ այդ թվում հանցագործի հարազատներից։ Photo. AFP via Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |