Հնարավոր է՝ Անկարան և Կիևը Թուրքիայի տարածքում համատեղ ԱԹՍ-ների շարժիչներ արտադրեն24 հոկտեմբերի 2020 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան և Թուրքիան դիտարկում են Թուրքիայի տարածքում ավիացիոն շարժիչների համատեղ արտադրություն դնելու հարցը, այդ թվում՝ ուղղաթիռների, ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի համար։ Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին։ Ուկրաինան շարժիչներ է մատակարարում Bayraktar-ներն արտադրող թուրքական Baykar ընկերության արտադրած Akinci անօդաչուների համար։ Ուկրաինայում տարածք են փնտրում Baykar ընկերության հետ համատեղ ԱԹՍ-ներ արտադրելու գործարան հիմնելու համար։ Ենթադրվում է, որ Ուկրաինայում արտադրվելու են հենց Bayraktar-ներ, որոնք նույնպես կսարքավորվեն ուկրաինական շարժիչներով։ Ուկրաինան նաև թուրքական Bayraktar ԱԹՍ-ների գնորդներից է, պայմանագիրը գնահատվում է $69 մլն: Ուրուսկու խոսքով՝ թուրքական կողմը պատրաստ է ներդնում անել ԱԹՍ-ների գործարանի համար, իսկ ուկրաինականը պետք է ներկայացնի հարթակ, որտեղ կկառուցվի այն։ Նշվում է, որ նախկինում Թուրքիան համաձայն էր արտադրությունը դնել Ուկրօբորոնպրոմի գործարաններից մեկում, սակայն ավելի ուշ միտքը փոխել է։ Ուկրաինայի Baykar-ի գործարանում կաշխատեն ուկրաինացի ինժեներներ և կոնստրուկտորներ, Ուկրաինան կստանա իրավունք անօդաչուն իրացնել թե ուկրաինական, թե այլ շուկաներում։ 2019-ի ամռանը Baykar և ուկրաինական պետական Ուկրսպեցէքսպորտ ընկերությունների միջև ստորագրվել էր համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր։ Իսկ մեկ տարի անց՝ 2020-ի ամռանը, հայտարարվեց, որ քննարկվում է Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրության հարցը։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |