Կամավորներ են պետք արտասահմանյան ԶԼՄ-ների հետ և սոցցանցերում աշխատելու համար

Կամավորներ են պետք արտասահմանյան ԶԼՄ-ների հետ և սոցցանցերում աշխատելու համար

PanARMENIAN.Net - Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում որոշ ուղղություններով տարվող աշխատանքներում աջակցելու նպատակով։

Աշխատանք արտասահմանյան լրատվամիջոցների հետ՝ աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․

• Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն)

• Խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն։

Աշխատանք սոցցանցային հարթակում՝ աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․

• Սոցիալական մեդիա մարկետինգի բազային գիտելիքներ (Facebook, Instagram, Telegram VK, OK )

• Խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն

• Ռուսերեն/անգլերեն/ադրբեջաներեն գրավոր լեզվի իմացություն (նշված լեզուներից առնվազն մեկը)

• Adobe Photoshop ծրագրի բազային գիտելիքները ոչ պարտադիր, սակայն ցանկալի են

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին անհրաժեշտ են նաև ադրբեջաներեն բանավոր լեզվին գերազանց տիրապետող մասնագետներ։

Հետաքրքրված և վերոնշյալ պահանջներին համապատասխանող բոլոր անձինք կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 012 250286՝ ամեն օր 12:00 – 18:00 կամ գրել էլեկտրոնային հասցեին՝ volunteer@unifiedinfo.am

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---