Ահաբեկչություն՝ Թուրքիայում․ Իսկենդերուն քաղաքում պայթյուն է եղել27 հոկտեմբերի 2020 - 00:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում հոկտեմբերի 26-ի ուշ երեկոյան պայթյուն է որոտացել երկու ահաբեկչին հետապնդելու ժամանակ, հայտնել է Թուրքիայի Հաթայի նահանգի ղեկավար Ռահմի Դողանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ ահաբեկիչներից մեկը վնասազերծվել է, զոհեր չկան։ Նահանգի ղեկավարը հայտնել է, որ գործողությունը շարունակվում է։ Ըստ թուրքական աղբյուրների, սակայն, պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 23-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին: Նման զգուշացում արվել էր նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից՝ այդ երկրում գտնվող ամերիկացիների ու օտարերկրացիների համար։ Photo. AP Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |