ՀՀ-ն վարկային համաձայնագրով լրացուցիչ 17 մլն եվրո կներգրավի27 հոկտեմբերի 2020 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը քննարկել է ՀՀ և Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագիրը, ըստ որի նախատեսվում է լրացուցիչ 17 մլն եվրո ներգրավել: ՀՀ և բանկի միջև 2020-ի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, գրում է Aysor.am-ը։ Նախատեսվում է շարունակել Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող 2 ծրագիրը, որոնք ուղղված էին համայնքներում սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը: Մինչ օրս իրականացված վերջին ծրագրի արժեքը 30 մլն դոլար էր: Իրականացված ծրագրի շրջանակում վերակառուցվել են մանկապարտեզներ, դպրոցներ, ինչպես նաև առողջապահական հաստատություներ: Բացի այդ՝ գույքով են ապահովվել որոշ մանկապարտեզներ և դպրոցներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |