Իրանի բանակի հրամանատար․ Խստորեն կպատժենք մեր սահմանի մոտ թաքֆիր-ահաբեկիչներին27 հոկտեմբերի 2020 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Իրանը խստորեն կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին («Աթ Թաքֆիր վալ-Հիջրա» ծայրահեղական կազմակերպություն) իր սահմանների մոտ, հայտարարել է բանակի հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ կատարած այցի ընթացքում, փոխանցում է Mehr-ը: Մուսավին նշել է, որ թաքֆիր-ահաբեկիչները և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մերժված տարրեր են ամբողջ աշխարհում, իսկ դրանց ներկայությունն ատելություն ու վտանգավոր դրություն են առաջացնում։ Նա շեշտել է` մարդկանց և հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը կարևոր խնդիր է իրենց համար։ «ՀՕՊ ստորաբաժանումներն ուժեղացվել են երկրի հյուսիս-արևմուտքում և անհրաժեշտության դեպքում կավելացվեն»,- ասել է նա։ Մուսավին նշել է, որ երկրների տարածքային ամբողջականության հարգումը և միջազգային սահմանների պաշտպանությունն իրենց սկզբունքներից մեկն է, ու չեն հանդուրժի տարածքային ամբողջականության որևէ փոփոխություն։ Ավելի վաղ խոսելով ԼՂ հակամարտության մասին, Իրանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ իրենք չեն հանդուրժի թաքֆիր-ահաբեկիչներին բնորոշ չարագործություններ, մարդկանց գլխատում կամ հարձակումներ քաղաքների և անմեղ մարդկանց վրա: Իրանը նաև զգուշացրել է, որ պատասխանելու է իր տարածքի վրա ցանկացած հարձակման՝ անկախ նրանից, որ դա կարող է պատահականություն լինել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |