Վիեննայում թուրքական ծագումով մոտ 50 մարդ հարձակվել է կաթոլիկ եկեղեցու վրա

Վիեննայում թուրքական ծագումով մոտ 50 մարդ հարձակվել է կաթոլիկ եկեղեցու վրա

PanARMENIAN.Net - Վիեննայում թուրքական ծագումով մոտ 50 մարդ հոկտեմբերի 29-ի երեկոյան հարձակվել է Սբ Անտոնիոս Պադուացու կաթոլիկ եկեղեցու վրա, գրել է Kurier թերթը։

Նրանք ջախջախել են եկեղեցական գույքը։ Եկեղեցու սպասավորները ոստիկանություն են կանչել, սակայն հարձակվողները մինչև այդ հեռացել են։ Խուլիգանների գործողությունների տեսագրություն կա, գրում է ՌԲԿ-ն։

Իրավապահ մարմինները կարծում են, որ մոլեռանդների խմբի կազմակերպիչները թուրք իսլամիստներից են, որոնք վերջին ամիսներին արդեն հայտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում։ 10 ջարդարարի ինքնությունն արդեն պարզվել է՝ նախկինում ևս նրանք աչքի են ընկել հասարակական կարգի խախտումներով։

Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը Ֆրանսիայի Դիժոն քաղաքում թուրքական «Գորշ գայլերը» փողոց են դուրս եկել հայերի դեմ բռնության կոչերով։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---