Վրաստանի պաշտոնական քաղաքականությունը միշտ ուղղված է եղել հայ բնակչության դեմ

PanARMENIAN.Net - Վերջին 15 տարիներին պաշտոնական Թբիլիսին, ինչու չէ` նաեւ Երեւանը փորձում են Ջավախքի հարցը սահմանափակել զուտ սոցիալ-տնտեսական խնդիրներով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերով, նման հարցադրումը սխալ է, քանի որ Ջավախքում քաղաքական խնդիրներ կան: «Ինչ էլ ասեն Թբիլիսիի ու Երեւանի պաշտոնյաները, Ջավախքի խնդիրը զուտ քաղաքական է. հայերը չեն կարող ուսանել իրեցն հայրենի լեզվով, հետապնդվում են «այլախոհության» համար: Իր դերակատարությունն ունի նաեւ Ռուսաստանի գործոնը, ինչը Վրաստանի համար որպես արդարացում է օգտագործվում հայերի դեմ ուղղված ներքին քաղաքականության մեջ»-ասել է Մինասյանը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանում չկա ոչ վրացական համայնք, ոչ վրացիների կոմպակտ բնակության վայր եւ դա պատճառներից մեկն է, թե ինչու Թբիլիսին չի ցանկանում ուշադրություն դարձնել Վրաստանի հայ համայնքի խնդիրների վրա:



Իր հերթին «Նորավանք» հիմնադրամի փորձագետ Թամարա Վարդանյանը նշել է, որ Վրաստանի պաշտոնական քաղաքականությունը միշտ ուղղված է եղել հայ բնակչության դեմ: «Միշտ է այդպես եղել` եթե մենք վերցնենք Վրաստանի պատմության դասագրքերը, ոչ մի տեղ չենք գտնի հիշատակումներ հայերի մասին: Թբիլիսիի կարծիքով, վրացական ազգի հաստատմանը միշտ խանգարել են հայերը: Փաստորեն վրաց իշխանությունների տեսակետից, հայ-վրացական հարաբերություններն այն ընկալմամբ, ինչպես դա հասկանում է Երեւանը, գոյություն չունեն»,-ընդգծել է Վարդանյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---