ԵՄ կարող է մոտ 600 մլն եվրո հատկացնել «Արեւելյան գործընկերության» իրականացման համար

PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության իրականացումը շատ կարեւոր է Եմ համար: Այդ մասին, ելույթ ունենալով Բրյուսելում ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների գագաթաժողովին, հայտնել է արտաքին կապերի եւ Եվրոպայի հարեւանության քաղաքականության հարցերով Եմ հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները: «Արեւելյան գործընկերությունը» շատ արդիական նախաձեռնություն է: Այն պետք է իրագործվի, հատկապես Կովկասի օգոստոսյան դեպքերից եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ գազային ճգնաժամից հետո»,- նշել է ԵՄ հանձնակատարը: Նա նաեւ հույս է հայտնել, որ Եվրամիության առաջիկա գագաթաժողովին, որը կկայանա մարտի 19-20, ԵՄ անդամ երկրները հավանություն կտան «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությանը, որի իրագործման համար Եվրոպայի հանձնաժողովը մոտ 600 մլն եվրո է հատկացնելու:



Դեռեւս դեկտեմբերին Եվրահանձնաժողովը որոշեց, որ բացի առաջարկված 250 միլիոն եվրոյից ԵՀ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության իրականացման համար կհատկացնի եւս 350 մլն եվրո, հաղորդում է EarthTimes-ը:



Եվրամիության 27 անդամ երկրների առաջնորդները դեկտեմբերի 3-ին հավանություն տվեցին Եվրոպական անվտանգության ռազմավարությանն ու «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությանը: «Արեւելյան գործընկերության» քաղաքականությունը նպատակուղղված է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդավիայի, Ուկրաինայի եւ Բելառուսի հետ ԵՄ ավելի սերտ համագործակցության հաստատմանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---