Բունդեսթագը կոչ է արել արգելել թուրքական «Գորշ գայլերի» գործունեությունը![]() 19 նոյեմբերի 2020 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Բունդեսթագը կոչ է արել Գերմանիայի կառավարությանն արգելել թուրքական ծայրահեղ աջակողմյան «Գորշ գայլերի» գործունեությունը Գերմանիայի տարածքում։ Բունդեսթագը նոյեմբերի 18-ի հայտարարության մեջ ողջունել է Ֆրանսիայի կառավարության նմանատիպ որոշումը՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիայի օրինակին կհետևեն նաև այլ պետություններ։ Նոյեմբերի 18-ին խորհրդարանն ընդունել է քրիստոնեական ՔԴՄ/ՔՍՄ, սոցիալ-դեմոկրատների, ազատ դեմոկրատների և կանաչների համատեղ հայտարարությունը՝ հորդորելով կառավարությանը ուշադիր հետևել «Գորշ գայլերի» գործունեությանը և «վճռականորեն հակազդել նրանց իրավական կառավարության միջոցներով», գրում է Deutsche Welle-ն։ Փաստաթղթում նշվում է, որ «Գորշ գայլեր» շարժումը հենվում է ազգայնական և ռասիստական գաղափարախոսության վրա, թշնամաբար է տրամադրված ժողովրդավարությանը և խարխլում է ԳԴՀ ներքին անվտանգությունը։ Նշվում է նաև, որ «Գորշ գայլերը» կապեր ունեն թուրքական Ազգայնական շարժման կուսակցության հետ, որը Թուրքիայում ձևավորում է իշխող կոալիցիան Էրդողանի Արդարության և զարգացման կուսակցության հետ։ Գերմանիայում մոտ 11,000 «գորշ գայլ» կա։ Նոյեմբերին այդ կազմակերպությունն արգելվել է Ֆրանսիայում՝ «ատելության և խտրականության տարածման» և բռնության համար։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |