Նոյեմբերի 20-ն է. Ադրբեջանի բանակն արդեն Աղդամում է

Նոյեմբերի 20-ն է. Ադրբեջանի բանակն արդեն Աղդամում է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ի առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համաձայն Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներն արդեն մտել են Աղդամի շրջան։

Սոցցանցերում հայտնված տեսանյութերի համաձայն` ադրբեջանցիներն Աղդամի որոշ հատվածներ սկսել էին մտնել դեռ երեկվանից` նոյեմբերի 19-ից։

Նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին ստորագրված հայտարարության երկրորդ կետով սահմանվել էր, որ Աղդամի շրջանն ադրբեջանական կողմին է «վերադարձվում» մինչև 2020-ի նոյեմբերի 20-ը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Աղդամի հետ միասին Ադրբեջանին են անցնում նաև Մարտակերտի մի շարք գյուղեր` ըստ հին վարչատարածքային բաժանման։

Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---