ՌԴ ԱԻՆ-ը ԿԽՄԿ-ին և Ադրբեջանին է փոխանցել Արցախում անհետ կորածների ցուցակը21 նոյեմբերի 2020 - 13:43 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Սոլովյովը Կարմի խաչի միջազգային կոմիտեի դաշտային առաքելության ներկայացուցիչ Պասկալ Հանթին և Ադրբեջանի ներկայացուցչին է ներկայացրել Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորածների ցուցակը։ Հանթի հետ հանդիպումը տեղի է ունեցել Ստեփանակերտում։ Ցուցակը կազմվել է ՌԴ ԱԻՆ խնդրանքով։ Ըստ Սոլովյովի՝ ցուցակում հիմնականում երիտասարդների անուններ են։ ԿԽՄԿ ներկայացուցիչը հավաստիացրել է, որ կնպաստի նրանց ճակատագիրը պարզելուն, գրում է ՏԱՍՍ-ը։ Այդ նույն ցուցակը փոխանցվել է Ադրբեջանին։ «Ադրբեջանական կողմն ասել է, որ ցուցակն արդեն մշակվում է։ Այսինքն իրենք իրենց ալիքներով նույնպես այդ ցուցակները փոխանցել են, արդեն աշխատանք է տարվում այդ ուղղությամբ»,- ասել է Սոլովյովը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |