Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիայի են դուրս եկել ՊՆ-ի դիմաց

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիայի են դուրս եկել ՊՆ-ի դիմաց

PanARMENIAN.Net - Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում նախարարի հետ։

«44 օր ոչ մի լուր չունեմ երեխուցս, կա մեկը, որ պատասխանատու է։ Զգուշացնում ենք, եթե ծնողներին չդիմավորեցին, ուրիշ քայլերի ենք դիմելու», - անցակետում ասել է նախարարի հետ հանդիպում պահանջող ծնողներից մեկը, գրում է Aysor.am-ը։

Անհետ կորածների հարազատներն ասացին, որ թույլ չեն տա հարցը քաղաքականացնել, պետք չէ, որ որևէ պատգամավոր կամ քաղաքական գործիչ միջնորդի, որպեսզի պաշտպանության նախարարն ընդունի իրենց։

Մոտ 3 ժամ է՝ ծնողները նախարարության անցակետում են, նրանց դեռևս որևէ մեկը չի ընդունել։

Նոյեմբերի 22-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ նոյեմբերի 13-ից անհետ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն մոտ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել։ Շուշիի անտառներից միայն մեկ վիրավոր ոստիկան է գտնվել ողջ։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---