Քոչարյան. Գաբրիել Բալայանն ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից

Քոչարյան. Գաբրիել Բալայանն ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բողոքի ակցիա իրականցնող անհետ կորած զինծառայողների հարազատների հետ զրույցում։

Զինծառայողներից մեկի հայրը Քոչարյանից հետաքրքրվել է՝ ինչու Բալայանը չի իջնում իրենց հետ հանդիպման։ Քոչարյանը նրան տեղեկացրել է, որ վերջինս ազատվել է աշխատանքից։

Ավելի վաղ պաշտոնից ազատվել էր նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա փոխարեն նշանակվել է Վաղարշակ Հարությունյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---