Անհետ կորածների հարազատների հետ հանդիպման են դուրս եկել հանձնաժողովի նախագահն ու վարչապետի օգնականը23 նոյեմբերի 2020 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները շարունակում են առավոտյան սկսած իրենց ցույցը պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Տեղում ծառայություն են իրականացնում նաև մի քանի տասնյակ ոստիկաններ։ Հարազատների հետ զրույցում մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանը հայտնել է, որ տարբեր հատվածներում զոհվածների մարմինների հանման գործընթացը շարունակվում է։ «Այս պահի դրությամբ ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք որոշ հատվածներից գտնել: Ծնողները տեղյակ են»,- ասել է նա: Ծնողներին ՊՆ շենքում չեն ընդունել, սակայն նրանց հետ հանդիպման է դուրս եկել նաև վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, նա տեղեկացրել է, որ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծել անհետ կորած զինծառայողների հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, բացի այդ, պատրաստվում է հանդիպել նրանց, ծնողներն ասել են, որ հիմա են սպասում վարչապետին։ Ավելի վաղ բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպել էր նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդական Անդրանիկ Քոչարյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն այս հարցով, որի ընթացքում հայտարարել է, որ պետք է հոգ տանել, որ ընտանիքների անդամները տեղեկացվեն, թե ինչ աշխատանքներ են կատարվում, և չպետք է այնպես լինի, որ քաղաքացիներն իրենք ստիպված լինեն գնալ, տարբեր գերատեսչությունների առաջ ակցիաներ անել, որպեսզի տեղեկանան՝ իրենց հարազատների հայտնաբերման կամ վերադարձի ուղղությամբ ինչ է արվում: Նրա խոսքով՝ առաջիկայում հանդիպելու է անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ: Խորհրդակցությանը քննարկվել են անհետ կորածների որոնողական աշխատանքների մեխանիզմները: Փաշինյանի հանձնարարությամբ ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է վերոնշյալ խնդիրների արագ կարգավորմամբ: «Պետական կառույցները պետք է իրենք գնան, հանդիպեն և խոսեն ընտանիքների հետ, հասկանան կարիքները՝ բժշկական, հոգեբանական, սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով», - ասել է Փաշինյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |