ՊՆ դիմաց ակցիա են իրականացրել անհետ կորածների, գերեվարվածների և ժամկետային զինծառայողների հարազատները

ՊՆ դիմաց ակցիա են իրականացրել անհետ կորածների, գերեվարվածների և ժամկետային զինծառայողների հարազատները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին պաշտպանության նախարարության շենքի դիմաց շարունակվել է անհետ կորածների և գերիների հարազատների ակցիան։

Նրանք պահանջում են տեղեկություններ տրամադրել իրենց զինծառայողների գտնվելու վայրի և կարգավիճակի մասին։

Բացի այդ, այնտեղ են նաև ժամկետային զինծառայողների ծնողները, որոնք պնդում են, որ իրենց զավակները պատշաժ բուժօգնություն չեն ստանում։ Նրանց հանդիպել է ՊՆ ներկայացուցիչը, որը հարազատներից ստացել է իրենց բողոքները ներկայացնող գրություն։

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցկացրել էր աշխատանքային խորհրդակցություն անհետ կորածների հարցով, որի ընթացքում հայտարարել էր, որ պետք է հոգ տանել, որ ընտանիքների անդամները տեղեկացվեն, թե ինչ աշխատանքներ են կատարվում, և չպետք է այնպես լինի, որ քաղաքացիներն իրենք ստիպված լինեն գնալ, տարբեր գերատեսչությունների առաջ ակցիաներ անել, որպեսզի տեղեկանան՝ իրենց հարազատների հայտնաբերման կամ վերադարձի ուղղությամբ ինչ է արվում:

Ավելի ուշ նա հանդիպել էր որոշ գերեվարվածների և անհետ կորածների ընտանիքների անդամների հետ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---