Եվրախորհրդարանը բանաձևով կոչ է արել ԵՄ-ին խիստ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ

Եվրախորհրդարանը բանաձևով կոչ է արել ԵՄ-ին խիստ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով ԵՄ-ին խիստ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, Միջերկրական ծովում վերջինիս գործողությունների պատճառով։ Բանաձևին կողմ է քվերակել 631 պատգամավոր, դեմ՝ 3։

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Եվրախորհրդին պահպանել միասնական դիրքորոշումը Թուրքիայի ապօրինի գործողությունների հարցում, գրում է ՏԱՍՍ-ը։

Բանաձևում նշվում է նաև, որ ԵՄ և Թուրքիայի հարաբերությունները «պատմական նվազագույն կետում են»՝ վերջինիս գործողությունների պատճառով Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում «Ադրբեջանին անմիջական աջակցության պատճառով»։

Նշվում է, որ Թուրքիայի որոշումը՝ բացել Կիպրոսի օկուպացված մասում գտնվող նախկին հանգստավայր Վարոշան խարխլում է Կիպրոսի հիմնախնդրի լուծման հեռանկարները։

«Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Թուրքիային փոխանցել Վարոշան նրա օրինական բնակիչներին՝ ՄԱԿ-ի ժամանակավոր կառավարմամբ և ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կփոխի ժողովրդագրական բալանսն ապօրինի բնակեցման միջոցով»,-ասվում է փաստաթղթում։

ԵՄ-Թուրքիա հարաբերությունները լինելու են Եվրամիության անդամ երկրների ղեկավարների դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովում։ Ակնկալվում է, որ կարող է որոշվել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---