Վարչապետը հանդիպել է Արցախում ծառայող ժամկետայինների հարազատներին

Վարչապետը հանդիպել է Արցախում ծառայող ժամկետայինների հարազատներին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամներին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Ծնողներն իրենց մտահոգություններն են ներկայացրել զինծառայողների կեցության հետ կապված: Վարչապետը նշել է, որ մատնանշված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Արցախում ժամկետյաին զինծառայություն անցնող զինվորների ծնողները բողոքի ակցիա էին անում կառավարության մոտ՝ մատնանշելով զինծառայողների կեցության, հիգիենայի, բուժսպասարկման և այլ հրատապ հարցերը լուծելու անհրաժեշտությունը: Նրանք պահանջում էին նաև Արցախից ՀՀ տեղափոխել նրանց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---