Իրանն Իսրայելին մեղադրում է իր առաջատար միջուկային ֆիզիկոսի սպանության համար և սպառնում վրեժով

Իրանն Իսրայելին մեղադրում է իր առաջատար միջուկային ֆիզիկոսի սպանության համար և սպառնում վրեժով

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իսրայելին մեղադրել է միջուկային ֆիզիկոս, երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեին սպանելու համար։ Նրա խոսքով՝ գիտնականի սպանությունը չի դանդաղեցնելու երկրի միջուկային արդյունաբերության աշխատանքները:

Ռոհանին հայտարարել է, որ Իրանը պատասխանելու է իր գիտնականի սպանությանը։ Վրեժ լուծելու մասին խոսել է նաև Իրանի զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին։

The New York Times-ը գրում է, որ ամերիկացի մի պաշտոնյա և հետախուզության երկու աշխատակից հաստատել են, որ սպանությանը հետևում Իսրայելն է կանգնած։ Պարբերականը նշում է՝ հայտնի չէ՝ որտեղից այդ տեղեկությունները նրանց, սակայն ամերիկյան և իսրայելական հետախուզությունները սերտ կապի մեջ են Իրանին վերաբերող հարցերով։

Նոյեմբերի 27-ին Իրանում սպանվել էր երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։

Իրանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ գիտնականի սպանությունը ահաբեկչական ակտ է, իսկ Իսրայելն անմիջական կապ ունի դրա հետ։

Դեռ 2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հիշատակել էր գիտականին՝ իր լսարանին կոչ անելով հիշել նրա անունը՝ որպես Իրանի ՊՆ գիտահետազոտական բաժնի ղեկավարի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---