Աֆեյանի Moderna-ն հայտարարել է՝ Covid-19-ի դեմ իր պատվաստանյութի արդյունավետությունը 94.1% է

Աֆեյանի Moderna-ն հայտարարել է՝ Covid-19-ի դեմ իր պատվաստանյութի արդյունավետությունը 94.1% է

PanARMENIAN.Net - Հայազգի գործարար Նուբար Աֆեյանին պատկանող ամերիկյան Moderna ընկերությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի արդյունավետությունը կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքներով կազմել է 94.1%, իսկ կորոնավիրուսի ծանր ընթացքի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 100%։ Այդ մասին ասվում է ընկերության կայքում, գրում է «Վեդոմոստին»։

Նշվում է, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների 3-րդ փուլին մասնակցել է 30,000 կամավոր։ Կամավորների շրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 196 դեպք, որից 185-ը պլացեբո ստացածների, իսկ 11-ը՝ պատվաստանյութ ստացածների մոտ։

Փորձարկումների 30 մասնակցի մոտ կորոնավիրուսի ծանր ընթացք է գրանցվել՝ նրանք բոլորը պլացեբո էին ստացել։ Պլացեբո ստացածների խմբում նաև կորոնավիրուսով պայմանավորված 1 մահ է գրանցել։

Moderna-ն մտադիր է ԱՄՆ համապատասխան ատյանին անհապաղ հայտ ներկայացնել պատվաստանյութի շտապ օգտագործման համար։ Ընկերությունը նաև հավանություն պետք է ստանա Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---