Թուրքիան և ՌԴ-ն համաձայնագիր են ստորագրել ԼՂ գծով համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ![]() 1 դեկտեմբերի 2020 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման մշտադիտարկման համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ավարտվել են տեխնիկական մանրամասների մասին բանակցությունները, որոնք վերաբերում են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի սկզբունքներին, և համաձայնագիրը ստորագրվել է։ Անհրաժեշտ աշխատանքներ են տարվում համատեղ կենտրոնի շուտափույթ գործարկման համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Թուրքական կողմը ստորագրված համաձայնագրի մանրամասները չի ներկայացրել։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |