Covid-19-ով հոսպիտալացման սպասող քաղաքացիներ չկան

Covid-19-ով հոսպիտալացման սպասող քաղաքացիներ չկան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդ և տանը հոսպիտալացման հերթի սպասող քաղաքացիներ Հայաստանում չկան, հայտարարել է Այրվածքաբանական կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։

«Այս պահին տանը հոսպիտալացման հերթում գտնվող քաղաքացիներ չունենք»,- գրել է նա։

Հայաստանում դեկտեմբերի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 137,231-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2228 դեպք կա, այլ պատճառով՝ 567։ Առողջացածների ընդհանուր թիվը 111,795 է։ Փաստացի բուժվողները 22,641-ն են։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---