Քաղաքապետարան․ Հրապարակում տոնածառ չի տեղադրվի

Քաղաքապետարան․ Հրապարակում տոնածառ չի տեղադրվի

PanARMENIAN.Net - 2021-ին ընդառաջ՝ Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ չի տեղադրվելու, PanARMENIAN.Net ին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Երևանի քաղաքապետարանը որոշել է նաև, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու»,- նշեց Կարապետյանը:

Նոյեմբերի 24-ին Երևանի ավագանին որոշել էր Ամանորի միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամը ուղղել Ստեփանակերտին։ Գումարը հատկացվելու է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---