Երևանի կրկեսի շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 2021-ի վերջին 3 դեկտեմբերի 2020 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Երևանի կրկեսի շինարարության աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021-ի վերջում՝ դեկտեմբերի 31-ին։ Գործադիրի դեկտեմբերի 3-ի նիստում որոշվել է ներել «Երևանկրկես» ՍՊԸ-ի 7․2 մլն դրամի պարտքը, որը կուտակվել է ներդրումային պարտավորությունների չկատարման հետևանքով։ Մինչ շենքի շահագործումը ներդրումները կկազմեն մոտ 6 մլրդ դրամ։ Պետության հետ կնքված պայմանագրով Երևանի կրկեսի սեփականատեր «Տաշիր գրուպը» պարտավորվել էր շինարարությունն ավարտել 2015 թվականին, սակայն չնախատեսված աշխատանքների պատճառով նախագիծը հարկ եղավ վերանայել և շենքը պետք է շահագործման հանձնվեր 2018-ի ավարտին։ 2018-ի տվյալներով` ներդրումները կազմել են 3 մլրդ դրամ։ Կրկեսի հին շենքը կառուցվել էր 1962թ։ Նախկին շենքի տանիքը ցածր էր՝ ընդամենը 17 մետր, ինչը տպավորիչ և ժամանակակից համարներ ցուցադրելու հնարավորություն չէր տալիս: Այժմ տանիքն ունի 27 մետր բարձրություն: Նոր շենքում պայմաններ են ստեղծված նաև ջրում և սառույցի վրա բեմադրված կրկեսային ներկայացումների համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |