Երևանի փողոցները փակող 43 ցուցարար բերման է ենթարկվել

Երևանի փողոցները փակող 43 ցուցարար բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դեկտեմբերի 3-ի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 43 մարդ: Այս մասին, Aysor.am-ի փոխանցմամբ, հայտնում է ոստիկանությունը:

Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:

182-րդ հոդվածը հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն է։ Այդ արարքի համար նախատեսված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանք:

Դեկտեմբերի 3-ին մի քանի տեղից ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, որոշ հատվածներում` Աբովյան, Սայաթ-Նովա, Խանջյան, Բաղրամյան և Միասնիկյան փողոցները։

Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները շարունակվում են նոյեմբերի 10-ի լույս գիշերից։ Ինքը վարչապետը հայտարարել է, որ իր օրակարգում հրաժարական տալու հարց չկա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---