Ընդդիմադիրներն ԱԺ դիմաց «կարմիր քարտով» պահանջում են վարչապետի հրաժարականը 9 դեկտեմբերի 2020 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց աջակցող քաղաքացիները քայլերթով հասել են Ազգային ժողով, շարունակում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, փոխանցում է Para Tv-ն։ Խորհրդարանում միաժամանակ ընթանում է Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը։ Ցուցարարները վանկարկում են «առանց Նիկոլ Հայաստան»՝ վեր պարզելով «կարմիր քարտեր»։ Հայ Հեղափոխական Դաշնակցությունից Գեղամ Մանուկյանը հայտարարել է, թե իրենք «կարմիր քարտով» են պահանջում Փաշինյանի հրաժարականը: «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե ընդդիմադիր 17 կուսակցության ֆորմատը փոխվել է և այժմ իրենք «Հայրենքիի փրկության շարժում են ձևավորել»։ Իրենց միացած կուսակցությունների թիվը, ըստ Վանեցյանի, 22-ից ավելի է, շատ են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։
Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով |