Ադրբեջանը հետաձգում է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության այցը ԼՂ22 դեկտեմբերի 2020 - 19:08 AMT PanARMENIAN.Net - ՅՈւՆԵՍԿՕ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ՝ պատմամշակութային ժառանգության դրությունը գնահատելու համար, սակայն Ադրբեջանից դեռ պատասխան չի ստացել, փոխանցում են ՄԱԿ-ից։ ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով փոխտնօրեն Էռնեստո Օտտոնեի խոսքով՝ այդ առաքելության համար պակասում է միայն Ադրբեջանի թույլտվությունը, իրենք մեկ անգամ չէ, որ դիմել են, սակայն ապարդյուն։ Դեռ նոյեմբերի 20-ին կառույցից պատրաստակամություն էին հայտնել ԼՂ ու հարակից շրջանների պատմամշակութային նշանակալի հուշարձանների գույքագրում իրականացնելու համար։ Այն խրախուսել էին նաև Մինսկի խմբի համանախագահները, ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Դեկտեմբերի 10-11-ին Միջկառավարական հանձնաժողովը հաստատել էր հուշարձանների դրության մասին անկախ գնահատականների անհրաժեշտությունը: Այդ առաքելությունը, սակայն, ըստ Հաագայի կոնվենցիայի, կարող է իրականացվել միայն հակամարտության երկու կողմի՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի համաձայնության դեպքում։ Ըստ Օտտոնեի՝ ամեն օր իրավիճակն ավելի է բարդանում, այդ թվում՝ եղանակային պայմանների վատացման պատճառով, և իրենք հույս ունեն, որ Բաքուն կարձագանքի։ Ադրբեջանը հայկական պատմամշակութային կոթողները, հուշարձանները վանդալիզմի ենթարկելու ու ոչնչացնելու փորձ ունի: Այդ երկրի զինվորականները ռազմական գործողությունների դադարեցումից հետո հայկական եկեղեցիներ ու գերեզմանատներ են պղծել։ Վանդալիզմի է ենթարկվել նաև Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |