Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ կերկարացվի25 դեկտեմբերի 2020 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն իտալական «Ռոմայի» հետ ինքնաբերաբար կերկարացվի, գրում է RomaPress-ը։ Նշվում է, որ Մխիթարյանն Ա Սերիայի խաղաշրջանի առաջին կեսի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն է եղել։ Ամառվանից սկսած նա 7 գոլի հեղինակ է դարձել և 6 գոլային փոխանցում կատարել 14 խաղում։ Տեխնիկապես Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմա» ակումբի հետ լրանում է 2021-ի հունիսին, սակայն, նշվում է, որ «Արսենալից» «Ռոմա» տեղափոխված ֆուտբոլիստը գրեթե կատարել է բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնք հանգեցրել են ևս մեկ տարով՝ մինչև 2022թ․ պայմանագրի երկարացմանը։ Մխիթարյանը «Ռոմա» էր տեղափոխվել «Արսենալից» վարձակալության հիմունքներով, սակայն, այնուհետև լոնդոնյան ակումբը համաձայնեց վաճառել ֆուտբոլիստին իտալացիներին։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |