ՀՀ-ում կորոնավիրուսից մեկ օրում ապաքինվել է 562 մարդ, մահվան 8 դեպք կա28 դեկտեմբերի 2020 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 157,948-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 114-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Նախորդ օրը՝ դեկտեմբերի 27-ը, հանգստյան օր էր, և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։ Մեկ օրում թեստավորվել է 1413 հոգի, ընդհանուր առմամբ 585,057 թեստ է արվել։ Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 7-ը կորոնավիրուսից, 1-ն՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2775 դեպք կա, այլ պատճառով՝ 674։ Ապաքինվել է ևս 562 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 139,675 է։ Փաստացի բուժվողների թիվը 14,824 է։ Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |