4 գերու հետ ՀՀ է տեղափոխվել նաև 1 դի

4 գերու հետ ՀՀ է տեղափոխվել նաև 1 դի

PanARMENIAN.Net - Հայաստան վերադարձած 4 գերու հետ երկիր է տեղափոխվել նաև մեկ դի, ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Վահան Հունանյանը, փոխանցում է Aysor.am-ը։

Նա այլ մարամասներ չի հայտնել՝ նշելով, որ կոնկրետ տեղեկություն չկա` մահացածը զինվորական է, թե քաղաքացիական։

Հունվարի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 4 հայ գերի վերադարձել են Հայաստան: ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրել էր, որ Հայաստանը երկու գերի է վերադարձրել Ադրբեջանին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---