«Թուրքմենբաշիի գավաթ». «Գանձասարը» պարտվել է երրորդ տեղի համար խաղում 2 մարտի 2009 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Հայկական «Գանձասար» ֆուտբոլային ակումբը «Թուրքմենստանի նախագահի գավաթի» մրցաշարի շրջանակներում 1:2 հաշվով տանուլ տվեց Թուրքմենստանի չեմպիոն «Աշխաբադ» ՖԱ-ին: Նշենք, որ այդ թիմերը «Թուրքմենբաշիի գավաթի» 15-րդ մրցաշարի շրջանակներում հանդիպում էին երկրորդ անգամ (առաջին անգամ թիմերը խմբային փուլի շրջանակներում ոչ ոքի խաղացին` 1:1): Եզրափակիչ մենամարտում Թուրքմենստանի փոխչեմպիոն Միջազգային թուրքմենա-թուրքական համալսարանի թիմը հաղթեց Լատվիայի «Սկոնտո» ՖԱ-ին 1:0 հաշվով եւ դարձավ գավաթակիր: Նշենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում էր 35 000 դոլար, որից 1 տեղի համար սահմանված էր 20 000 ԱՄՆ դոլար, 2-րդ տեղի համար` 10 000 դոլար եւ 3-րդ տեղի համար` 5000 դոլար: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |