ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Բայդենի հաղթանակը նախագահի ընտրություններում

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Բայդենի հաղթանակը նախագահի ընտրություններում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ու Ներկայացուցիչների պալատը հունվարի 7-ի համատեղ նիստում հաստատել են դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի հաղթանակը նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում։

Այս միջոցառումը պետք է վերջակետ դնի նոյեմբերի կայացած քվեարկության արդյունքների ամփոփմանը և վերջ դնի վեճերին, թե ով պետք է պաշտոնապես ղեկավարի երկիրը, գրում է ՏԱՍՍ-ը։

Հունվարի 6-ին մեկնարկած երկու պալատի նիստը, որն ավարտվել է արդեն հունվարի լույս 7-ի գիշերը, 2 անգամ ընդհատվել է հանրապետականների առարկությունների պատճառով։ Բացի այդ, հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կոնգրեսի շենք և խափանել Սենատի և Ներկայացուցիչների պալատի նիստը, որտեղ պետք է հաստատվեին նախագահական ընտրությունների արդյունքները։ Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել և մի քանի ժամից դուրս մղել ցուցարարներին շենքից։ Ինքը՝ Թրամփը հանրահավաքում կոչ էր արել իր կողմնակիցներին գնալ դեպի Կապիտոլիում, բայց անկարգություններից հետո նրանց հորդորել էր ցրվել։

ԱՄՆ նախագահի ընտրություննեը տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին՝ հաղթել է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը, որը ստացել է 306 ընտրիչի ձայն։ Իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 232 ընտրիչի ձայն, սակայն, չի ընդունում իր պարտությունը։ Թրամփը հանրահավաքում հայտարարել էր, որ անցած ընտրությունները համարում է ամենակոռումպացվածները պատմության ընթացքում, հնարավոր է՝ աշխարհի մասշտաբով։

Photo. AP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---