ՀՀ Կրթության նախարարությունը Մայրենի լեզվի օրը նշել է կրթական ոլորտի աշխատավորների պարգեւատրմամբ 2 մարտի 2009 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանն այսօր հերթական անգամ պատվոգրերով պարգեւատրել է կրթական ոլորտի աշխատավորներին: Պատվոգրերով են պարգեւատրվել ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Լեռնիկ Հակոբյանը, ՀՀ Կրթության նախարարության Պետական լեզվի տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը, Արմենիա հեռուստատեսության «Հայրենիք եւ սփյուռք» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Ալինա Խաչատրյանը, Վաղարշապատ քաղաքի N6 միջնակարգ դպրոցի տնօրեն, հայոց լեզվի եւ գրականության դասավանդող Գայանե Սաֆարյանը, ՀՀ Արագածոտնի մարզի մարզային վարչության աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, ՀՀ Ժողովրդական արտիստ եւ երգչուհի Սուսաննա Սաֆարյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Արծրուն Ավագյանը, Տավուշի մարզի Չորաթանի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Մարիետտա Լազրյանը:Շնորհակալագրերով պարգեւատրվել են ՀՀ Կրթության նախարարության Պետական լեզվի տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը, Կրթության նախարարության Պետական լեզվի տեսչության հսկողության բաժնի պետ Եսայի Թադեւոսյանը, Երեւանի պետական Խնկո Ապոր անվ. մանկական գրադարանի գլխավոր գրադարանավարուհի Մարիա Կոշկակարյանը: «Ժամանակակից աշխարհում արժեքները շատ արագ են փոխվում: Մենք փորձում ենք պահպանել մեր մայրենի լեզուն. դա մի առաքելություն է, որը պետք է իրականացնի մեզնից յուրաքանչյուրը: Բոլորին շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում կատարած աշխատանքի համար»,- նշել է Սպարտակ Սեյրանյանը: Նրա խոսքով, կրթության, գիտության, մշակույթի ոլորտի աշխատողների գործունեությունը թույլ կտա պահպանել մայրենի լեզուն Հայաստանի տարածքում: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |