Ուսվարձի փոխհատուցման համար պատերազմի մասնակիցները պետք է բուհ բերեն տեղեկանք կամ նշումով զինգրքույկը14 հունվարի 2021 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Արցախի դեմ պատերազմի մասնակիցները 2020-21 ուս.տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար պետք է դիմեն ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն (հասցեն` Բաբայան 6) կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ), վերցնեն տեղեկանք կամ «մարտական գործողությունների մասնակից» նշմամբ զինվորական գրքույկը և ներկայացնեն բուհ: Այդ մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։ Մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստվում է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինկոմիսարիատ) տրամադրած տեղեկանքով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ համապատասխան լիազոր պետական մարմնի տրամադրած տեղեկանքով՝ դիմում ներկայացնելուց հետո երեքշաբաթյա ժամկետում: Կառավարության որոշմամբ` սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցվում է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |